Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անկարան պատասխանել է Վաշինգտոնի մեղադրանքներին

Անկարան պատասխանել է Վաշինգտոնի մեղադրանքներին
24.10.2020 | 21:33

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռբերումը հակասում է ՆԱՏՕ-ին անդամակցելիս Ակարայի ստանձնած պարտավորություններին: Անկարան նաև առաջարկել է Վաշինգտոնին քննարկել հնարավոր տեխնիկական միջոցներն այդ համալիրների հարցով: «Ինչպես և С-300-ները, որոնք կիրառում են ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, С-400 համալիրները շահագործվելու են ինքնուրույն և առանց ՆԱՏՕ-ի հրամանարական կառավարման համակարգին ինտեգրվելու:

Պնդումները, որ Թուրքիան գործում է ի հեճուկս ՆԱՏՕ-ի, ճիշտ չեն: Մեր դաշնակիցներից և բարեկամներից ակնկալում ենք, որ հարաբերությունների վատացման մասին հռետորաբանության փոխարեն կենտրոնանանք այլընտրանքային լուծումների և С-400-ների հարցով տեխնիկական միջոցների վրա, եթե դրանք կան»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ